Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
20.12.2020 | 21:10

Դեկտեմբերի 20-ին «Հանրապետություն» կուսակցության անդամները Եռաբլուրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի զոհերին:

«Այս 44-օրյա պատերազմում մենք բոլորս կորցրել ենք հարազատներ, ընկերներ, գաղափարակիցներ: Մեր ցավն ընդհանրական է ու պետք է մեզ միավորի, միմյանց նկատմամբ դարձնի հանդուրժող: «Հանրապետություն» կուսակցությունը համոզված է,որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել արտաքին վտանգն ու ուժեղացնել երկիրը: Միայն այդ պարագայում է, որ մենք Եռաբլուրում գլուխ խոնարհելու իրավունք կունենանք մեր հին ու նոր պատերազմների զոհերի առաջ ու արժանի կլինենք նրանց հիշատակին»՝ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցությունը:

Դիտվել է՝ 6743

Մեկնաբանություններ

են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am